Վիկտորիա Բոնյան հուզիչ ուղերձով է հանդես եկել հիվանդանոցից (լուսանկար)
Ժամանց
Հանրահայտ հեռուստաաստղ Վիկտորիա Բոնյան առաջին անգամ կապ է հաստատել սոցիալական ցանցերով՝ այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ նա տեղափոխվել է հիվանդանոց։ Իր ուղերձում Բոնյան հանգստացրել է իր հետևորդներին՝ նշելով, որ այժմ իրեն ավելի լավ է զգում։
«Շնորհակալ եմ բոլորին՝ աջակցության ու բարեմաղթանքների համար։ Ամեն ինչ կլինի լավ»,– ասել է նա։ Դեռևս հայտնի չէ՝ ինչ առողջական խնդիրների պատճառով է նա հոսպիտալացվել, սակայն աստղի խոսքերից պարզ է՝ նա լավատեսորեն է տրամադրված։

