Պուտինը Կադիրովի հրաժարականի մասին լուրերին պատասխանել է Մարկ Տվենի խոսքերով
Ռուսաստան
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ պետության ղեկավարն անդրադարձել է հանրապետության ղեկավարի հնարավոր հրաժարականի մասին լուրերին։ Այս մասին Չեչնիայի ղեկավարը գրել է իր Telegram ալիքում։
«Վլադիմիր Վլադիմիրովիչը, մեկնաբանելով համացանցում վերջին քննարկումները, կրկին մեջբերեց Մարկ Տվենի հայտնի խոսքերը՝ «Իմ մահվան մասին հաղորդագրությունները խիստ չափազանցված են», - գրել է Կադիրովը։
Չեչնիայի ղեկավարն ուշադրություն է հրավիրել ՌԴ նախագահի այն խոսքերի վրա, որ «իրենք դեռ շատ աշխատանք ունեն անելու»։ Այս կերպ Կադիրովը խոստացել է, որ կկատարի գերագույն գլխավոր հրամանատարի հրամանը։
Ավելի վաղ, ինչպես հայտնել ենք, համացանցում լուրեր էին տարածվել, որ Ռամզան Կադիրովը խնդրել է իրեն ազատել Չեչնիայի ղեկավարի պաշտոնից։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ