Թե՛ ես, թե՛ Էդուարդ Շարմազանովը համարժեք պատասխան ենք տվել ադրբեջանցիների հայտարարություններին. Իվետա Տոնոյան
Հայաստան
«Մոսկվայում «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախաձեռնությամբ տեղի էր ունենում «Նացիզմի դեմ տարած հաղթանակի նշանակության մասին. դասեր ՄԱԿ-ի ստեղծումից» միջազգային սիմպոզիումը, որին մասնակցում էր նաև Ադրբեջանի պատվիրակությունը։ Նրանց ներկայացուցիչն իր ելույթի ժամանակ թույլ տվեց հակահայկական արտահայտություններ», - ասուլիսում անդրադառնալով Մոսկվայում ադրբեջանցիների հետ միջադեպին՝ ասաց «Գագիկ Ծառուկյան» բարեգործական նախագծերի համակարգող Իվետա Տոնոյանը։
Նա նշեց, որ, չնայած միջոցառման թեման Մեծ հաղթանակն է եղել, այդուհանդերձ, ադրբեջանցի պատվիրակը շեղվել է օրակարգից և խոսել 44-օրյա պատերազմում իրենց «հաղթանակից».«Ասաց, թե իբր «Ադրբեջանն իր պատմական տարածքային ամբողջականությունն է վերահաստատել», և մի շարք այլ հայտարարություններ արեց։
Բնականաբար, ՀՀ երկու պատվիրակությունները՝ ԲՀԿ-ն և ՀՀԿ-ն, չէին կարող անպատասխան թողնել դրանք։
Վերջին տարիներին ադրբեջանցիներն օգտագործում են բոլոր հնարավոր առիթները՝ խոսելու 44-օրյա պատերազմում տարած իրենց «հաղթանակի» մասին, սակայն ցավալիորեն համարժեք պատասխան չեն սատնում և դա նրանց հիմք է տալիս անընդմեջ խոսելու այդ մասին։ Թե՛ ես, թե՛ Էդուարդ Շարմազանովը, բնականաբար, համարժեք պատասխան ենք տվել ադրբեջանցիների հայտարարություններին։
Ես իմ ելույթում խոսել եմ մերօրյա ֆաշիզմի մասին»։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)