Իսրայելն ու Պաղեստինը հստակ քայլեր պետք է ձեռնարկեն խաղաղության հասնելու համար
Մերձավոր Արևելք
Ռուսաստանն ու Եվրամիությունը կոչ են արել Պաղեստինին և Իսրայելին ուղիղ բանակցությունների միջոցով գալ խաղաղության: Այս մասին տեղեկացնում է Ria Novosti գործակալությունը:
Խաղաղ բանակցություններն Իսրայելի և Պաղեստինի միջև դադարեցվեցին շուրջ երկու տարի առաջ: Պաղեստինը հրաժարվում է վերսկսել դրանք, քանի դեռ Իսրայելը շարունակում է բնակավայրեր կառուցել Արևմտյան Ափի և Արևելյան Երուսաղեմի օկուպացված տարածքներում, իսկ Իսրայելը պահանջում է բանակցությունները վերսկսել առանց որևէ նախապայմանի:
«Եկել է հստակ քայլեր ձեռնարկելու ժամանակը պաղեստինցիների և իսրայելցիների միջև խաղաղություն հաստատելու համար». այս մասին հայտնել են ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ու ԵՄ միջազգային և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը Բրյուսելում տեղի ունեցած գագաթաժողովի ժամանակ:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ