Որքանով են վերականգնվել ԱՄՆ-ՌԴ շփումները ՄԱԿ-ում
Ռուսաստան
Ռուսաստանն ու ԱՄՆ-ն ՄԱԿ-ում «բավարար աշխատանքային շփումներ» են հաստատել։ Երկու երկրների փոխգործակցության վերականգնումը գնահատել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին Ria Novosti-ին տված հարցազրույցում:
«Մենք ամերիկյան մշտական ներկայացուցչության ներկայիս թիմի հետ բավականին գոհացուցիչ աշխատանքային շփումներ ենք հաստատել, որոնք թույլ են տալիս փոխգործակցել ՄԱԿ-ի գործունեության հարցերի ամբողջ սպեկտրում», - ասել է նա:
Դիվանագետը նաև նշել է, որ ԱՄՆ նոր մշտական ներկայացուցչի նշանակմամբ ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչությունից կարելի է ակնկալել ավելի վճռական գործողություններ՝ ի կատարումն նախագահ Դոնալդ Թրամփի հրամանագրերի:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ