«Չորրորդ ինքնիշխանություն». «Բանսարկություն». Նախկին քաղբանտարկյալը հերքում է ապատեղեկատվությունը
Հայկական Մամուլ
Թերթը գրում է. «Երեկ երեկոյան լրատվամիջոցներից մեկը տեղեկություն տեղադրեց իր կայքում, համաձայն որի՝ մարտի 1-ի դեպքերից հետո քաղբանտարկյալ կարգավիճակում հայտնված գործիչները, հետ են վերցրել Եվրոդատարանին ուղարկված իրենց հայցադիմումը։
«ՉԻ» հետ զրույցում «Քաղբանտարկյալներ» հասարակական կազմակերպության նախագահ, ՀԱԿ ներկայացուցիչ Մյասնիկ Մալխասյանը տեղեկատվության տարածման առիթով ասաց. «Դա բացարձակ սուտ եւ կեղծ տեղեկատվություն է։ Ես չեմ ճանաչում որեւէ մեկին, ով իրեն առաջադրված այդ ծանր մեղադրանքը, այն է՝ պետական հեղաշրջումը, որն ուղեկցվել է 10 անմեղ քաղաքացիների գնդակահարություններով, ընդունած լինի։ Չեմ կարծում, որ քաղբանտարկյալներից մեկը դա ընդունել է, եւ հիմա էլ որոշել է հետ վերցնել Եվրոդատարանին ուղղված իր հայցադիմումը։ Մենք սիրահոժար չենք դիմել Եվրոդատարան. այդպես ստացվեց, քանի որ մեր հայրենի եռաստիճան դատարանը կեղծ մեղադրանքը հաստատեց, եւ մենք ստիպված դիմեցինք միջազգային կառույցի, որպեսզի ապացուցենք՝ հանցագործություն կատարողները դեռեւս ազատության մեջ են, եւ նրանք դեռ չեն ստացել իրենց պատիժը»։
Այդ դեպքում, ըստ Ձեզ, ինչ նպատակ են հետապնդում նման կեղծ տեղեկություններ տարածողները. հարցրինք մենք։ Ի պատասխան՝ Մյասնիկ Մալխասյանն ասաց. «Կարծում եմ, որ բարոյական չէ, երբ քաղբանտարկյալների մասին է խոսվում՝ առանց անուն-ազգանուններ նշելու, եւ հրապարակման հետ տեղադրվում է նկար, որտեղ հիմնականում «7-ի» գործով քաղբանտարկյալներ են երեւում։ Եթե կան այդպիսիները, այսինքն՝ Եվրոդատարանից հայցադիմումներ հետ վերցնողներ, ապա թող գրողները բարի լինեին հրապարակեին նաեւ նրանց անուն-ազգանունները, եւ թյուրիմացության մեջ չգցեին որեւէ մեկին։ Չեն գրել, հակառակը՝ զբաղվել են բանսարկությամբ՝ կեղծ լուրեր տարածելով»։


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ