Իշխանության համար հարկերի հավաքումն ավելի օրակարգային է քան Ցեղասպանության ճանաչումը. «Ժողովուրդ»
Հայկական Մամուլ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Հարկերի հավաքման գործընթացը դարձել է էլ ավելի օրակարգային հարց իշխանությունների համար, քան Ցեղասպանության հանրահռչակումն ու ճանաչումը։
Հարկատուին «հերոս» անվանող իշխանությունը հարկերի հավաքման սահմանված շեմը, կարծես թե, չի գերազանցում։ Նախորդ տարվա հարկերի հավաքագրումը ձախողելուց և 223 մլրդ դրամ թերհավաքագրումից հետո սկսվեց հարկային տեռորը. 1%-ը դարձավ 5%, 5%-ը՝ 10%, իսկ բողոքող տնտեսվարողների կարծիքը ոչ ոք հաշվի չառավ։
Կրկին հանրության առաջ բարձրագոչ թվեր են ներկայացնում, որոնք իրականում այնքան էլ լավ արդյունք չեն, քանի որ պետք է դիտարկել ոչ թե թվերը, այլ դրանց հավաքման կամ էլ տնտեսվարողներից շորթելու ձևերը։
Նշենք, որ նախատեսել են հավաքել 563.4 միլիարդ, հավաքել են 566.5 մլրդ դրամ՝ 3.1 մլրդ դրամով ավելի։ Եվ սա՝ տնտեսավողների ուսերին հավելյալ հարկային բեռ ու պարտավորություն ավելացնելով»։
