Պակիստանն ԱԹՍ–ներով հարձակվել է Հնդկաստանի վրա
Համաշխարհային Մամուլ
Հրադադարի մեկնարկից մի քանի ժամ անց Հնդկաստանի հակաօդային պաշտպանության համակարգերը օդային տարածքում որսացել են պակիստանյան անօդաչու թռչող սարքեր, հաղորդում է The Times of India-ն։
Թերթը հայտնում է, որ Ջամմուում և Քաշմիրում պայթյունների և օդային տագնապի ազդանշանի ձայներ են լսվել։ Որպես նախազգուշական միջոց՝ իշխանությունները անջատել են էլեկտրաէներգիան տարածաշրջանի մի քանի շրջաններում, ինչպես նաև Փանջաբ և Ռաջաստան նահանգներում։
Երկրների միջև հարաբերությունները սրվեցին ապրիլի 22-ին Ջամմու և Քաշմիրում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումից հետո, որի հետևանքով զոհվել են հիմնականում Հնդկաստանի քաղաքացիներ։ Այս հարձակումը սրեց երկու երկրների միջև վաղեմի լարվածությունը։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)