Սիրիայի ուղղափառների առաջնորդը քրիստոնյաներին կոչ է արել մնալ երկրում
Մերձավոր Արևելք
Սիրիայի ուղղափառների առաջնորդ Յուհաննա X Յազիգին կոչ է արել քիստոնյաներին մնալ Սիրիայում: Այս մասին նշում է Agence France press գործակալությունը:
Դամասկոսում տված իր առաջին մամլո ասուլիսի ժամանակ Յազիգին, ով փոխարինել էր դեկտեմբերի 5-ին մահացած Իգնատիուս IV Հազիմին, նշել է.«Մենք` քրիստոնայաներս, այստեղ ենք և կմնանք այստեղ: Մենք հավատում ենք, որ Քրիստոսը մշտապես այստեղ է, որտեղ և ծնունդ է առել քրիստոնեությունը»:
Շաբաթ օրը ապստամբները հարձակվել են Համասում գտնվող երկու քրիստոնյա քաղաքների վրա:
Կաթողիկոսը կոչ է արել կողմերին բանակցությունների սեղանի շուրջ նստել և այդ միջոցով հաղթահարել դժվարությունները:
Սիրիայում ապրում են շուրջ 1,8 մլն քրիստոնյաներ, որոնց մեծ մասը չեզոք դիրք են գրավել երկրում ծավալված կոնֆլիկտի առումով, մի մասն էլ Ասադին է հովանավորում` վախենալով, որ երկիրը կարող է դառնալ իսլամիստական:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ