«Երկիր». Կովալի գործերը լավ չեն, կամ…
Հայկական Մամուլ
Թերթը գրում է. «Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանի գործերը կարծես այնքան էլ լավ չեն: Մեր տեղեկություններով մարզպետն իրեն պատկանող Չարենցավանի «Արմավտո» ԲԲԸ-ի մի մասնաշենքը քանդում և ամբողջ սարքավորումները վաճառում է: Վերջին երեք տարվա ընթացքում էլ ամբողջ գործարանը մաքրվել է մետաղի ջարդոնից և այն վաճառվել այլ կազմակերպությունների: Վաճառվել են նաև գործարանի պահեստում եղած շահագործման մեխանիզմները: Նշենք, որ Չարենցավանում խոսակցություններ են շրջանառվում, որ մարզպետը և նրա քաղաքապետ որդին ցանկանում են իրենց թեկնածություններն առաջադրել համապատասխանաբար թիվ 25 և 26 ընտրատեղամասերում: Այնպես, որ գործարանը «մանրից» վաճառելով՝ Շահգալդյանը կամ ընտրությունների համար գումար է հավաքում, կամ էլ գիտի գլխի գալիքը և շտապում է օր առաջ ազատվել այն ամենից, ինչից դեռ կարող է:
Նշենք, որ մարզում իրականացվող բոլոր տեսակի մրցույթներում մարզպետի և նրա հարազատների հաղթելը ավանդույթի է նմանվել: Հիմա էլ Շահգալդյանին պատկանող գործարանը շահել է մարզի 6 դպրոցներում՝ հիմնանորոգման արդյունքում մետաղապլաստե դռների պատրաստման մրցույթը»:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ