ԱՄՆ-Չինաստան տարաձայնություններն այնքան էլ նշանակալի չեն եղել, ինչպես նախկինում էին կարծում․ Bloomberg
Վերլուծական
ԱՄՆ-ն Ժնևում երկօրյա բանակցությունների արդյունքում «էական առաջընթացի» է հասել Չինաստանի հետ համաձայնագրում, հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտը: Այս մասին հայտնում է Bloomberg-ը։
Նա չի մանրամասնել, միայն հայտնել է, որ գործարքի մանրամասները կներկայացվեն մայիսի 12-ին: ԱՄՆ առևտրային ներկայացուցիչ Ջեյմիսոն Գրիրը նշել է՝ համաձայնագիրը թույլ կտա կրճատել ԱՄՆ առևտրային հաշվեկշռի դեֆիցիտը 1,2 տրլն դոլարի չափով:
«Կարևոր է հասկանալ, թե որքան արագ կարողացանք համաձայնության գալ։ Դա խոսում է այն մասին, որ, հնարավոր է, տարաձայնություններն այնքան էլ նշանակալի չեն եղել, ինչպես նախկինում էին կարծում», - լրագրողներին ասել է Գրիրը՝ հավելելով, որ անցած երկու օրվա ընթացքում «հսկայական աշխատանք է կատարվել»:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ