Առաջիկա օրերին Ուկրաինայի հարցով հակամարտության կողմերը կհանդիպեն․ Ֆիդան
Թուրքիա
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հնարավոր է համարել, որ առաջիկա օրերին Ուկրաինայի հարցով հակամարտության կողմերը կհանդիպեն։ Այս մասին հայտնում է Ria Novosti-ն։
«Ես կարծում եմ, որ առաջիկա օրերին կողմերը կհավաքվեն փոխզիջման որոնման համար։ Հիմա, ինչպես գիտեք, ուկրաինական կողմը հայտարարում է նախ հրադադարի, հետո բանակցությունների անհրաժեշտության մասին, ռուսական կողմը՝ բանակցությունների, հետո՝ հրադադարի մասին։ Դա նորմալ գործընթաց է։ Մենք ցանկանում ենք, որ կողմերը հանդիպեն և ապահովեն հրադադարը։ Հույս ունենք՝ մեր աշխատանքներն ընթանում են այդ ուղղությամբ», - ասել է Ֆիդանը։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)