ԱՄՆ-ն ու Չինաստանը համաձայնվել են 90-օրյա մաքսային դադարի
Տնտեսություն
ԱՄՆ-ն և Չինաստանը պայմանավորվել են հաջորդ 90 օրվա ընթացքում էականորեն կրճատել փոխադարձ մաքսերը՝ նպատակ ունենալով զսպել սրվող առևտրային լարվածությունը։ Համաձայնության արդյունքում համաշխարհային ֆոնդային շուկաներում աճ է գրանցվել, իսկ դոլարը զգալիորեն ամրապնդվել է։ ԱՄՆ-ն համաձայնել է չինական ապրանքների մաքսադրույքը նվազեցնել 145%-ից մինչև 30%, իսկ Չինաստանը՝ 125%-ից մինչև 10%։ S&P 500-ի ֆյուչերսները բարձրացել են 2.7%-ով, Nasdaq 100-ը՝ 3.8%-ով: Դոլարի ինդեքսն աճել է 0.9%-ով՝ ուժեղանալով եվրոյի և իենի նկատմամբ։ Ոսկու գինը նվազել է մոտ 3%-ով՝ հասնելով 3,227 ԱՄՆ դոլարի։
Երկու երկրների համատեղ հայտարարության մեջ ընդգծվել է՝ իրենց առևտրային հարաբերությունները կարևոր են ոչ միայն միմյանց, այլ նաև գլոբալ տնտեսության համար։ Բազմաթիվ վերլուծաբաններ հայտարարությունը գնահատել են որպես շուկայի տրամադրությունը բարելավող հանգամանք, փոխանցում է Reuters-ը։
Սակայն մասնագետները զգուշացնում են՝ սա դեռևս վերջնական համաձայնություն չէ։ Բանակցությունները կշարունակվեն, իսկ մաքսային լարվածության վերսկսման ռիսկը մնում է։ Նավթի միջազգային գներն էլ արձագանքել են համաձայնությանը՝ աճելով գրեթե 3%։ Եվրոպական և ասիական բորսաներում ևս նկատվել է զգալի դրական շարժ։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան