«Ժողովուրդ». «Խորհրդարանում գործարարների մուտքը բացառելու մասին Ս. Սարգսյանի հայտարարություններն ընդամենը քարոզչական էժանագին շոու են»
Հայկական Մամուլ
Թերթը գրում է. «Չնայած Սերժ Սարգսյանի և մյուս ՀՀԿ-ականների հայտարարություններին, թե ՀՀԿ համամասնական ցուցակում գործարարներ չեն լինի, այնուամենայնիվ, ՀՀԿ-ի գործարար խավն ԱԺ-ում տեղ կունենա: Նրանք կփորձեն խորհրդարան գալ ոչ թե համամասնական, այլ մեծամասնական ընտրակարգով: Նունիսկ հիմա ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի մեջ սկսել են բաժանել ընտրատարածքները: ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը «Ժողովուրդ»-ին տված հարցազրույցում ասաց, որ ՀՀԿ ցուցակում գործարարներ չեն ընդգրկվի, սակայն նա չբացառեց, որ այդ մարդկանց ՀՀԿ-ն առաջադրի մեծամասնական ընտրակարգով, կամ էլ նրանք պարզապես ինքնառաջադրմամբ մասնակցեն ընտրություններին: Փաստորեն, խորհրդարանում գործարարների մուտքը բացառելու մասին Ս. Սարգսյանի հայտարարություններն ընդամենը քարոզչական էժանագին շոու են»:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ