Ճապոնիայում գործարկել են «Հարրի Փոթերի» մոտիվներով գնացք Հավաքականի արդյունքները ձախողում չեմ համարում, համարում եմ անհաջողություն․ Եղիշե Մելիքյան Կանադայում ուսանողական զանգվածային բողոքի ակցիաներ են տեղի ունեցել Ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 մլն դրամի վնաս Ղազախստանի գլխավոր դատախազը պահանջել է ստուգել «Յանդեքսի» աշխատանքը և դպրոցականների տվյալների արտահոսքը ԱՄՆ-ում վերացվել է օդանավերի մեկնումների սահմանափակումը «Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ջրատարում Ո՜ւր էր թե՝ մեր մյուս ազգային հարցերն էլ այսքան արագ և արդյունավետ լուծում ստանային. Այվազյան Բիթքոյնն իջել է 66 հազար դոլարից ցածր՝ կորցնելով վերջին ամիսների գրեթե ողջ աճը Ինչո՞վ է առանձնահատուկ 2,5 միլիոն դոլար արժողությամբ ժամացույցը Իտալիան Meta-ին տուգանել է 805 մլն եվրոյով՝ Facebook-ի օգտատերերի լուսանկարների և տեսանյութերի հասանելիության համար Հայտնաբերվել է 1600 տարվա վաղեմության «միաչքանի» նորածնի գանգ 

Ի՞նչ է ուզում ասել գլխավոր դատախազը․ դատավորների՞ն է վախեցնում․ «Հրապարակ»

Հայկական Մամուլ

«Հրապարակը» գրում է․

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը նախօրեին խորհրդարանում ներկայացրեց իր տարեկան զեկույցը եւ պատասխանելով ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանի հարցին, խոսեց այն մասին, թե դատախազությունն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցով ինչ է պահանջում բռնագանձել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից եւ նրա հետ փոխկապակցված անձանցից: 

«Պատասխանողներ Ռոբերտ եւ Բելլա Քոչարյաններից, Սեդրակ Քոչարյանից եւ Զարուհի Բադալյանից, Լեւոն եւ Սիրանուշ Քոչարյաններից, Գայանե Քոչարյանից եւ Վիգեն Չատինյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության՝ դատախազությունն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցով պահանջում է բռնագանձել 22 անշարժ գույք, 2 գույքի գնման իրավունք, ավելի քան 3 միլիոն դոլար, 985 մլն դրամ արժեքով ձեռք բերված պարտատոմսեր, ավելի քան 1.4 մլն դոլարի չափով ավանդ, 15 իրավաբանական անձում մասնակցություն (իրավաբանական անձանցից են «Նաիրի Ինշուրանսը», «Տոյոտա Երեւան» ընկերությունը, «Թարգեթ գրուպը» եւ մի շարք այլ ընկերություններ), ավելի քան 4 մլն դոլարի, 8.3 մլրդ դրամի, 260 մլն ռուբլու եւ շուրջ 590 հազար եվրոյի չափով փոխառությունների պահանջի իրավունք, 2 տրանսպորտային միջոց, ավելի քան 3.8 մլրդ դրամին համարժեք գումարով գույքերի ձեռքբերման արժեքներ եւ ավելի քան 20 մլրդ դրամ»,- ասաց Վարդապետյանը: Սա դատարանում գտնվող հայցագինն է՝ Ռոբերտ Քոչարյանի եւ նրա հետ փոխկապակցված անձանց մասով:

Դատարանում Քոչարյանի շահերի պաշտպան Արամ Օրբելյանը, «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով Աննա Վարդապետյանի հայտարարությանը, նկատեց. «Դատական գործընթաց կա: Ես ներկայացնում եմ Ռոբերտ եւ Բելլա Քոչարյանների շահերը դատարանում: Իրականում էապես ավելի քիչ գույքի մասին է խոսքը, բայց եթե ընտանիքի անդամներինը եւս գումարենք, գուցե պլյուս-մինուս պահանջներ լինեն: Ուզում եմ ուշադրությունը մի բանի վրա հրավիրել․ ապօրինի գույքի բռնագանձման բոլոր գործերի դեպքում վերջում ինչ-որ մի թիվ են վերցնում եւ գումարում բոլորին: Այսինքն` ոչ թե առկա գումարն են ուզում, այլ ուղղակի դրամական ինչ-որ պահանջ են ներկայացնում, որը ոչ միայն Քոչարյանի գործին է վերաբերում, այլեւ` բոլոր գործերում: Ակնհայտ է, որ տեղի է ունենում ակնհայտ ապօրինի գործողություն: Սահմանադրական դատարանն արդեն իսկ արձանագրել է այն բոլոր խախտումները, որոնք մենք առնվազն 3 տարուց ավելի է, ինչ բարձրաձայնում ենք: Մենք դեռ ամենասկզբում ներկայացրել ենք, որ քրեական գործի հիման վրա հարուցված վարույթներում պետք է լինի հանցագործության ակտ: Այս քայլերով փորձ է արվում արհեստական ճնշում գործադրել դատական համակարգի վրա, որպեսզի Սահմանադրական դատարանի նման ոչ թե կայացվեն որոշումներ, որոնք պետք է կայացվեն, այլեւ ճիշտ հակառակը: Այսօր 20 միլիարդ են ասում, վաղը կարող են լրիվ այլ թվեր ասել, այստեղ խնդիրն այլ տիրույթում է»: 

Նախկին դատավոր Զարուհի Նախշքարյանն էլ, մեզ հետ զրույցում անդրադառնալով Վարդապետյանի հայտարարությանն ու նրա  հնչեցրած գնահատականներին, ասաց. «Գլխավոր դատախազությունը Հակակոռուպցիոն դատարանում հանդես է գալիս ընդամենը որպես կողմ` ոչ ավել, ոչ պակաս: Քաղաքացիական դատավարության օրենսգրքի սկզբունքների համաձայն` Գլխավոր դատախազությունն ունի նույն իրավունքներն ու պարտականությունները, որն ունի պատասխանող կողմը, դատախազությունը զուտ կողմերից մեկն է եւ հավասար է յուրաքանչյուր կողմի հետ: Նման պայմաններում բարձր ամբիոնն օգտագործել նման նպատակով, որպեսզի կշիռ փոխանցվի այս կամ այն ներկայացված հայցադիմումին, կարծում եմ` թերի եւ անհաջողության դատապարտված պրակտիկա է` ինչո՞ւ, որովհետեւ, նախ, հայցադիմումը պետք է լինի հիմավորված, որպեսզի հետո նոր լրջորեն նման քննարկում իրականացվի ճիշտ վայրում` դատարանի դահլիճում, այլ ոչ թե Ազգային ժողովի ամբիոնից: Ո՞րն է նպատակը՝ Ազգային ժողովից նման հայտարարություններ անելու: Ի՞նչ է ուզում ասել գլխավոր դատախազը, դատավորների՞ն է վախեցնում, թե՞ ինչ է անում: Նման ելույթները կարող են նպատակ հետապնդել դատարանների նկատմամբ ուղղակի կամ անուղղակի ճնշում գործադրելու համար, այն հնարավոր է նաեւ ուղղորդում դիտարկել դատարաններին»»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ճապոնիայում գործարկել են «Հարրի Փոթերի» մոտիվներով գնացքՀավաքականի արդյունքները ձախողում չեմ համարում, համարում եմ անհաջողություն․ Եղիշե ՄելիքյանԼավրովը ԱՄԷ-ի արտաքին գործերի նախարարի հետ քննարկել է Պարսից ծոցում ստեղծված լարվածությունըԿանադայում ուսանողական զանգվածային բողոքի ակցիաներ են տեղի ունեցելԱպօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 մլն դրամի վնասՂազախստանի գլխավոր դատախազը պահանջել է ստուգել «Յանդեքսի» աշխատանքը և դպրոցականների տվյալների արտահոսքըԱՄՆ-ում վերացվել է օդանավերի մեկնումների սահմանափակումը«Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ջրատարումՈ՜ւր էր թե՝ մեր մյուս ազգային հարցերն էլ այսքան արագ և արդյունավետ լուծում ստանային. ԱյվազյանԲիթքոյնն իջել է 66 հազար դոլարից ցածր՝ կորցնելով վերջին ամիսների գրեթե ողջ աճըԻնչո՞վ է առանձնահատուկ 2,5 միլիոն դոլար արժողությամբ ժամացույցըԻտալիան Meta-ին տուգանել է 805 մլն եվրոյով՝ Facebook-ի օգտատերերի լուսանկարների և տեսանյութերի հասանելիության համարՀայտնաբերվել է 1600 տարվա վաղեմության «միաչքանի» նորածնի գանգԱպարանի Հարթավան բնակավայրում հրդեհ է բռնկվել ընթացող «Renault» մակնիշի ավտոմեքենայումԳլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահՏեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնիցՌԴ-ում տղամարդը արջին շփոթել է մարդու հետ և նրանից ծխախոտ է խնդրելՄահացել է քաղաքական գործիչ Մյասնիկ ՄալխասյանըԲԴԽ–ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները. հրապարակվել է որոշումը Մանիպուլյացիաների թագուհիները կոկորդիլոսի արցունքներ են թափում՝ պատասխանատվություն չկրելու համարՌոնալդուի հեռանալուց հետո Պորտուգալիայի հավաքականը փոխել է իր մարզաշապիկի 7 համարի դիզայնըԱԳՄԱ փոխնախարարը մասնակցել է Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովինCondé Nast Traveller-ը Հայաստանը ներառել է 2027 թվականին ճանապարհորդելու լավագույն վայրերի ցանկումՈւկրաինան հարվածել է Ռուսաստանի կարևոր ռազմավարական օբյեկտներիԳազայում զոհերի թիվը հասել է 74 695-իՏիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել 2026թ–ի քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոնԻրանի ՀՕՊ-ը Քեշմ կղզում խոցել է ամերիկյան անօդաչու թռչող սարքԲուլղարիան այլևս Ուկրաինային զենք չի տրամադրի սեփական պաշարներից․ վարչապետ ՌադևՄոսկվան պայմաններ չի դնի Եվրոպայի բանակցային խմբի համար. ՊեսկովԱրսենալը պատրաստվում է Ռեալին ֆուտբոլիստների փոխանակման գործարք առաջարկելՓաշինյանն ու Հնդկաստանի արտգործնախարարը մտքեր են փոխանակել տարածաշրջանային գործընթացների շուրջՄոսկվայում ստորագրվել է Ռուս-հայկական համալսարանի կառավարման խորհրդի կանոնակարգըՓաշինյանին պետք է թեթև ռուսամետ, վերահսկելի ընդդիմություն․ Արմեն ԲաղդասարյանՌուսաստանը հրաժարվել է էներգետիկ հրադադարից․ ԶելենսկիԱՄՆ-ում թույլատրվել է երեք շնչառական վիրուս հայտնաբերող նոր թեստՔնի անկայուն ռեժիմը կապվել է դեպրեսիայի ավելի ծանր ախտանիշների հետՌոբոտները՝ մարդկանցից շա՞տ․ գիտնականների 2083-ի սցենարըԲակտերիաների մոլեկուլը խթանել է աղիքների վերականգնումը կենդանիների մոտՌեպրեսիաներ՝ դատավորների նկատմամբ. Աշխարհում լարվածություն․ ռազմական և քաղաքական սրացումներՄիզապարկի քաղցկեղի բուժման նոր տարբերակ է հաստատվել ԱՄՆ-ումԵրեխաների տիպ 1 դիաբետի խնամք․ ԱՀԿ-ն հրապարակել է առաջին ուղեցույցըԶելենսկին չի ընդունում Դոնբասից հրաժարվելու գաղափարըԿրիպտոշուկան մեկ օրում կորցրել է 110 միլիարդ դոլարՓորձում եմ հիշել այն բոլոր քաղբանտարկյալներին, ում իր մուրճով բանտ է ուղարկել դատավոր ՄելքոնյանըԱՄՆ-ն ևս 90 օրով երկարաձգել է օտարերկրյա նավերի արտոնությունըՆավթի գները երկրորդ շաբաթն անընդմեջ նվազել ենԲրիտանիայում տոկոսադրույքները կարող են կրկին բարձրանալ 2027-ինԱՄՆ-ն ու Չինաստանը քննարկել են մաքսատուրքերի փոխադարձ նվազեցումը Պայթյուններ Բրազիլիայում ու Արգենտինայում, ավիաքաոս ԱՄՆ-ում․ աշխարհի ցնցող կադրերըԹրամփը կարող է հրաժարվել Իրանի դեմ նոր հարվածներից
Ամենադիտված