«Չորրորդ ինքնիշխանություն». Փող ունենար՝ վարձը կվճարեր
Հայկական Մամուլ
Թերթը գրում է. «Բանից պարզվում է՝ հունվարից Երեւանում գործում է աղբահանության վարձավճարների գանձման նոր կարգ, իսկ այն քաղաքացիներն ու տնտեսվարողները, ովքեր կխուսափեն կատարել պարտավորությունները՝ կենթարկվեն վարչական պատասխանատվության:
«ՉԻ»- Վարչական պատասխանատվությունը, որքան հասկանում ենք, տուգանքն է, իսկ պարտավորություններից խուսափելը՝ աղբահանության վարձավճարը չմուծելը: Թե որքան է այդ վարձավճարը՝ չգիտենք, բայց եթե նույնիսկ մի քանի հարյուր դրամ լինի՝ միեւնույն է, տասնյակ հազարավոր ընտանիքների համար դա էլ է լուրջ գումար: Եվ ահա ստացվում է, որ նրանք, ովքեր փող չունեն, փող չունենալու համար պիտի տուգանվեն (ենթադրաբար՝ ավելի մեծ գումարով): Համաձայնվեք՝ այստեղ տրամաբանական սխալ կա, որովհետեւ տուգանքները կիրառվում են այն դեպքում, երբ մարդն ինչ-որ զանցանք է գործել, մինչդեռ այս դեպքում մարդը մեղավոր չէ, որ փող չունի. թոշակներն ու նպաստներն են ցածր:
Մի խոսքով՝ դա նույնն է, թե անձրեւի տակ թրջված մարդուն տուգանեն անձրեւանոց չունենալու համար , եւ որպես պատիժ՝ գլխին երկու դույլ ջուր լցնեն»:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ