«Հրապարակ». 20 ցմահ դատապարտյալներ հացադուլ են հայտարարելու
Հայկական Մամուլ
Թերթը գրում է. «Այսօր «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող մոտ 20 ցմահ դատապարտյալներ հացադուլ են հայտարարելու: Նրանք 3 նամակ են պատրաստել ՀՀ նախագահին, Եվրախորհրդի և Կարմիր խաչի գրասենյակներին, որտեղ տեղեկացնում են իրենց մտադրության մասին և պահանջում, որ ՀՀ նախագահի ներկայացուցիչն այցելի իրենց և լսի իրենց պահանջը: Իսկ նրանք պահանջում են օրենքով նախատեսված կարգով վերանայել իրենց գործերը և իրենց պատիժները համապատասխանեցնել ՀՀ Քրեական օրենսգրքի փոփոխություններին, այսինքն՝ պատիժ սահմանել 15-20 տարի ազատազրկման շրջանակներում։ Վերջին ամիսներին նրանք բազմիցս նամակներ են հղել պատկան մարմիններին, սակայն անպատասխան են մնացել: Եվ դա դարձել է այս ծայրահեղ քայլի պատճառը: Նրանք նշում են, որ եթե իրենց պահանջն այս անգամ էլ մնա անարձագանք, մի քանի օր անց առաջին 20 հացադուլավորներին կմիանան հաջորդ 20-ը, և այսպես շարունակ՝ մինչև իրենց ձայնը լսվի»:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ