Ռուսաստանում հայտնել են՝ Արևմուտքը կդադարի գոյություն ունենալ
Ռուսաստան
Ռուսաստանի Անվտանգության խորհրդի գիտափորձագիտական խորհրդի նախագահության անդամ Ալեքսանդր Յակովենկոն հայտարարել է, որ Արևմուտքը կարող է դադարել գոյություն ունենալ: Նրա խոսքերը մեջբերում է Lenta-ն։
«2025 աշխարհի փոխակերպում» զեկույցում Յակովենկոն հնարավոր է համարել Արևմուտքի փլուզումը՝ աշխարհի բազմաբևեռության անցման և ներքին ճգնաժամի պատճառով:
«Կարելի է նաև ենթադրել, որ պատմական Արևմուտքը, ինչպես մենք նրան գիտենք, կդադարի գոյություն ունենալ, իսկ նրա մեջ մտնող երկրները կմտնեն համապատասխան աշխարհագրական դասավորությունների մեջ՝ եվրոպական, եվրասիական, հյուսիսամերիկյան և Արևելաասիական», - ասել է նա:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ