Պետդումայում կանխատեսել են՝ երբ կավարտվի ռուս-ուկրաինական պատերազմը
Ռուսաստան
Պետդումայի պաշտպանության կոմիտեի անդամ Անդրեյ Կոլեսնիկը Lenta.ru-ի հետ զրույցում կարծիք է հայտնել, որ Ուկրաինայում պատերազմը կարող է ավարտվել հաջորդ տարվա ընթացքում, եթե իրադարձությունները զարգանան բացառապես ռազմական սցենարով։
Պատգամավորը նշել է, որ Կուրսկի շրջանի Սուջա գյուղի «ազատագրումը» զգալի շրջադարձային էր։ Նրա խոսքով՝ ռուսական զորքերը շարունակում են առաջ շարժվել՝ հարձակման ժամանակ ճնշում գործադրելով ուկրաինական զորքի վրա։
«Բանակը գործում է զուսպ և փորձում է խուսափել խաղաղ բնակչության շրջանում զոհերից»,-հավելել է Կոլեսնիկը։


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան