ԱՄՆ-ում «անապահով» են որակել Թրամփի՝ Քաթարի ինքնաթիռով թռչելու որոշումը
Համաշխարհային Մամուլ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Քաթարի կողմից նվիրաբերված Boeing 747-8 ինքնաթիռով թռչելու ծրագիրը զգալի վտանգներ կստեղծի ԱՄՆ ազգային անվտանգության համար։ Այս մասին գրում է Defense One պորտալը՝ վկայակոչելով ԱՄՆ պաշտպանության նախարարության նախկին աշխատակիցներին։
Աղբյուրը ենթադրում է, որ Թրամփի վարչակազմը, ամենայն հավանականությամբ, կհրաժարվի օդանավի պաշտպանությունն ապահովելու համար անհրաժեշտ փոփոխություններից:
Նշվում է, որ ամերիկացի նախագահը ցանկանում է մինչև տարեվերջ սկսել օգտագործել իրեն տրված ինքնաթիռը։ Միևնույն ժամանակ, հրատարակության աղբյուրները հավելել են, որ Boeing 747-8-ի վերազինումը պետության ղեկավարի ինքնաթիռի պահանջներին համապատասխանող մակարդակի վրա կպահանջի մի քանի տարի և հարյուրավոր միլիոն դոլարներ։
