«Ժողովուրդ». Նահապետ Գևորգյանը (Նովոն)՝ մեծամասնականով Ռուստամ Գասպարյանի դեմ
Հայկական Մամուլ
Թերթը գրում է. «Հանրապետական կուսակցության խորհրդի անդամ, ԱԺ պատգամավոր Նահապետ Գևորգյանը՝ հայտնի Նովոն, մեծամասնական ընտրակարգով առաջադրելու է իր թեկնածությունը: Գևորգյանը թերթի հետ զրույցում ասել է. «Ես չգիտեմ՝ ով ոնց, ես դնելու եմ իմ թեկնածությունը Սարդարապատ համայնքի ընտրատարածքում, որտեղ ծնվել եմ, մեծացել եմ»: Նշենք, որ ամենայն հավանականությամբ, հենց այս ընտրատարածքում է առաջադրվելու նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Ռուստամ Գասպարյանը, որն այնքան էլ լավ հարաբերություններ չունի ՀՀԿ-ական Նահապետ Գևորգյանի հետ: Նրանք մշտապես մրցակիցներ են եղել: Գասպարյանն իր առաջադրման մասին մոտ մեկ ամիս առաջ «Ժողովուրդ» օրաթերթին ասել էր՝ կրկին նույն շեշտադրումով. «Ես չգիտեմ՝ ով ոնց, ես առաջադրվելու եմ, իմ հարցը լուծված է»: Այսպիսով՝ թիվ 27 ընտրատարածքում երկու առանցքային թեկնածուների անունները հայտնի են»:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ