Հունգարիայի արտգործնախարարը ԵՄ երկրներին մեղադրել է կեղծավորության մեջ
Համաշխարհային Մամուլ
Եվրոպական տնտեսությունը Ռուսաստանի դեմ պատժամիջոցներից շատ ավելի է տուժել, քան ռուսականը, սակայն ԵՄ-ն դեռ մտադիր է գնալ այս ճանապարհով։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոն, հաղորդում է M1 հեռուստաալիքը։
Դիվանագետը նշել է, որ այժմ Եվրամիության անդամ երկրները ձգտում են վերջնականապես խարխլել ազգային էներգետիկ քաղաքականության ինքնիշխանությունը։ «ԵՄ-ն փորձում է Կենտրոնական Եվրոպայի երկրներին ստիպել հրաժարվել էժան և հուսալի էներգիայի աղբյուրներից»,-ասել է Սիյարտոն:
Նա այսպես է մեկնաբանել Եվրահանձնաժողովի ծրագիրը, որը նախատեսում է մինչև 2027 թվականի վերջ Ռուսաստանից էներգառեսուրսների մատակարարման ամբողջական հրաժարում։
