Ալեն Սիմոնյանը և Տոկաևն անդրադարձել են տարածաշրջանային զարգացումներին վերաբերող խնդիրներին
Արտաքին Քաղաքական
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն Աստանա կատարած պաշտոնական այցի շրջանակում հանդիպել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից:
Երկկողմ հարաբերությունների օրակարգի հարցերի քննարկումից բացի կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային զարգացումներին վերաբերող խնդիրների: ՀՀ ԱԺ նախագահը ողջունել է ղազախական կողմի հայտարարությունները Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի վերաբերյալ, ինչպես նաև Ղազախստանի աջակցությունը` ուղղված երկու երկրների միջև կառուցողական երկխոսությանը:
Ալեն Սիմոնյանը նաև ընդգծել է, որ մեր երկիրը շահագրգռված է առևտրատնտեսական ոլորտում երկկողմ համագործակցության ակտիվ ընդլայնմամբ:


















































Ամենադիտված
Ես տրամադրված եմ լքել ԱՄՆ–ն, Հայաստանը մեր ձեռքից գնում է․ Վարդան Ղուկասյան