Կանադայում ուսանողական զանգվածային բողոքի ակցիաներ են տեղի ունեցել Ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 մլն դրամի վնաս Ղազախստանի գլխավոր դատախազը պահանջել է ստուգել «Յանդեքսի» աշխատանքը և դպրոցականների տվյալների արտահոսքը ԱՄՆ-ում վերացվել է օդանավերի մեկնումների սահմանափակումը «Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ջրատարում Ո՜ւր էր թե՝ մեր մյուս ազգային հարցերն էլ այսքան արագ և արդյունավետ լուծում ստանային. Այվազյան Բիթքոյնն իջել է 66 հազար դոլարից ցածր՝ կորցնելով վերջին ամիսների գրեթե ողջ աճը Ինչո՞վ է առանձնահատուկ 2,5 միլիոն դոլար արժողությամբ ժամացույցը Իտալիան Meta-ին տուգանել է 805 մլն եվրոյով՝ Facebook-ի օգտատերերի լուսանկարների և տեսանյութերի հասանելիության համար Հայտնաբերվել է 1600 տարվա վաղեմության «միաչքանի» նորածնի գանգ Ապարանի Հարթավան բնակավայրում հրդեհ է բռնկվել ընթացող «Renault» մակնիշի ավտոմեքենայում Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ 

«Գարիկս միշտ ասում էր՝ իսկական տղեն պետք է Ղարաբաղում ծառայի». Գարիկ Հովհաննիսյանը զոհվել է Հադրութում. «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շատ հանգիստ երեխա էր Գարիկս: Փոքր տարիքում զբաղմունքները շատ չէին: Սիրում էր բակում երեխաների հետ խաղալ, ձմռանը սահնակ էին քշում: Հեռախոսներ չկային, ինչպես հիմա, և բոլորի հետաքրքրության կենտրոնում բակային խաղերն էին: Շատ էր սիրում ֆուտբոլ խաղալ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Սուսաննան՝ Գարիկի մայրիկը:

Գարիկը ծնունդով Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղից է: Սովորել է գյուղի միջնակարգ դպրոցում: Մայրիկը նշում է՝ չի կարող ասել, որ որդին գերազանցիկ էր: «Բայց ընդունակ երեխա էր. որ ցանկանում էր, լավ էր սովորում: Շատ գեղեցիկ ձեռագիր ուներ: Մինչև այսօր էլ մեր դպրոցի փոխտնօրենը պահել է իր ձեռագրերով տետրերը»: Դրանք և այլ անձնական իրեր Գեղհովիտի թիվ 1 միջնակարգ դպրոցում Գարիկ Հովհաննիսյանի, Ռադիկ Թաթոսյանի և Վահե Ասատրյանի անունները կրող հուշասենյակում են: «Գարիկի անգլերենի ուսուցչուհին ասում էր՝ ճիշտ է, առաջադիմությամբ չի փայլում, բայց ձեռագիրը շատ գեղեցիկ է: Անգամ իրեն էին ասում՝ այսքան սիրուն ձեռագիր ունեցողը չպետք է վատ սովորի»: Երբ մայրիկին հարցնում եմ, թե որոնք էին Գարիկի սիրելի առարկաները դպրոցում, արձագանքում է՝ որդին իր տեսակով լռակյաց էր, չէր սիրում խոսել իր նախասիրությունների, անգամ անելիքների մասին. «Ամեն ինչ իր ներսում էր պահում, չէր արտահայտվում»:

Գարիկն ուզում էր ընդունվել Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ, բայց դպրոցն ավարտելուց հետո անմիջապես զորակոչվել է պարտադիր զինվորական ծառայության: «Գարիկը որոշեց մեկնել բանակ, ծառայել իր հասակակիցների հետ, վերադառնալ ու հետո նոր ընդունվել բուհ. «Ավելի լավ է իմ հասակակիցների հետ ծառայեմ, քան հետո ինձանից տարիքով փոքրերի հետ գնամ բանակ»»:

2020 թ. հուլիսի 1-ին Գարիկը մեկնում է ծառայության: Տիկին Սուսաննան նշում է՝ առաջին ամիսը ծառայել է Մարտունիում, այնուհետև տղաներին տեղափոխել են նրանց ծառայության հիմնական վայր՝ Ջրական: «Սիրով է մեկնել ծառայության, բայց մեկնելու օրը մի տեսակ տխուր էր: Հիմա երբեմն ինքս ինձ ասում եմ՝ գուցե ինչ-որ կանխազգացում ուներ: Կարճ ժամանակ է ծառայել, այդ ընթացքում երբեք խնդիրներ չի ունեցել, չի տրտնջացել, չի դժգոհել ինչ-որ բանից: Երբ զանգահարում էր, միշտ ուրախ տրամադրություն ուներ: Հետաքրքիր էր, որ մեր գյուղից էլի այնտեղ ծառայող տղաներ կային, և գուցե դա էլ էր պատճառներից մեկը, որ իրեն լավ էր զգում: Նախքան զորակոչվելը, Գարիկը միշտ ասում էր՝ իսկական տղեն պետք է Ղարաբաղում ծառայի ու թուրքի հետ դեմ առ դեմ կռվի»:

Սկսվեց 44-օրյա պատերազմը: Գաղտնիք չէ, որ պատերազմի առաջին հարվածներից մեկն իր վրա է վերցրել Ջրականի զորամասը: Պատերազմի մեկնարկի նախորդող օրը՝ սեպտեմբերի 26-ին, Գարիկը զանգում է մայրիկին: «Ասաց՝ մամա՛, հեռախոսները հավաքում են, կարող է էլ չկարողանամ զանգել: Երբ հարցրեցի, թե ինչո՞ւ են հեռախոսները հավաքում, տղաս ոչինչ չպատասխանեց: Հիմա չեմ կարող ասել՝ գիտեր իրական պատճառը, թե ոչ: Այդ ժամանակ միայն իրեն ասել եմ, որ հենց հարմար պահ լինի, զանգի տուն, որ անհանգիստ չլինենք: Առավոտյան ժամը 7-ին պարտադիր զանգում էր, բարի լույս մաղթում մեզ: Սեպտեմբերի 27-ին ես իրեն զանգահարեցի ուղիղ 7 անց 15 րոպե, այսօրվա պես եմ հիշում այդ օրը, պատասխանեց զանգին՝ մա՛մ, շտապում եմ, չեմ կարող խոսել, ու անջատեց հեռախոսը: Հետո արդեն իմացանք, որ պատերազմ է սկսվել»:

Հետո Գարիկի զանգերն ուշ-ուշ են եղել: «Տղաներին հոկտեմբերի 3-ի լույս 4-ի գիշերը տեղափոխել են Հադրութ: Հոկտեմբերի 6-ին ինձ Հադրութից է զանգել: Իր հեռախոսով չէր զանգահարում, այլ դասընկերոջ, որն իր հետ էր ծառայում: Երևի հինգ րոպե ենք խոսել: Ասաց. «Մա՛մ, խոսենք, որ Հարութը գնա: Մենք եկել ենք, իրենք պետք է գնան»: Երբ հարցեր էի տալիս, թե որտե՞ղ է, ի՞նչ է անում, արձագանքում էր՝ գնացել էինք խրամատներ փորելու: Հասկանում եմ, որ խաբեց ինձ: Գիտեի, որ պատերազմի մեջ են: Բայց ինձ այդպես ասաց՝ եկել ենք հանգստանալու, Հարութենք պետք է գնան: Այդ պահին տանը չէի, հարցրեցի՝ գնում եմ տուն, կկարողանա՞ նորից զանգել ու հայրիկի հետ էլ խոսել: «Մամ, չեմ կարող խոստանալ»: Իրեն ասացի, որ գոնե առավոտյան զանգահարի ու հայրիկի հետ մի երկու բառ խոսի, ամուսինս շատ անհանգիստ էր: Գարիկն արձագանքեց՝ տեսնեմ»:

Սա եղել է Գարիկի ու մայրիկի վերջին զրույցը: Հոկտեմբերի 7-ից ընտանիքը Գարիկից որևէ տեղեկություն չի ունեցել: Պատերազմի փաստացի ավարտից հետո՝ նոյեմբերի 26-ին, Գարիկին «գտնում» են: Մայրիկն ասում է. «Նոյեմբերի 28-ին Գարիկիս տվեցին մեզ: Այդ ընթացքում ամեն տեղ Գարիկիս էինք փնտրում այն հույսով, որ նա վիրավոր է: Մի օր զանգահարեցին, որ հոսպիտալում Գարիկ Հովհաննիսյան անուն-ազգանունով տղա կա: Գնացինք, բայց նա չէր: Հետո ասացին, որ Մարտունիում վիրավոր են բերել, էլի Գարիկս չէր: Ամուսինս գնաց Ղարաբաղ, բայց էլի ապարդյուն: Մի տեղ՝ ծառերի վրա, թղթերին գրված էին եղել անհետ կորած տղաների անունները, մեր Գարիկի անունն էլ էր գրված եղել: Գարիկի՝ գերեվարված լինելու վարկածը չէինք քննարկում, ավելի շատ մտածում էինք, որ երևի պատսպարվել են մի տեղ: Բայց ամուսինս միշտ ասում էր՝ լավ, մեկը հեռախոս չունի՞, որ կարողանան զանգել ու ասել, որ ողջ են: Չասեմ՝ հույսը կտրել էր, բայց երևի ավելի իրատես էր, հասկանում էր, թե ինչ է կատարվում, իսկ ես մինչև վերջին օրը սպասում էի լավ լուրի»:

Ըստ մարտական ընկերների պատմությունների, Գարիկը պատերազմի օրերին աչքի է ընկել իր համարձակությամբ, քաջությամբ: «Ջրականից 300 զինծառայող հայտնվել է Հադրութում, փաստացի տղաների հրամանատարը նրանց «թուրքի բերանն է գցել»: Նրան 18 տարվա ազատազրկման են դատապարտում, բայց 300 երեխայի կյանքի դիմաց այդ 18 տարին ի՞նչ է»:

Բոլոր փաստաթղթերում որպես Գարիկի զոհվելու օր է նշված հոկտեմբերի 7-ը, վայրը՝ Հադրութը: «Բայց իր ընկերն ասում է՝ մինչև հոկտեմբերի 16-ը միասին են եղել: Այստեղ պատմությունը խառնվում է: Իր այդ ընկերը մեզ հետ կապ է պահպանում: Ես չեմ համարձակվում նրան շատ հարցեր տալ, չեմ ուզում տղայի հիշողությունները փորփրել»:

Գարիկը երկու կրտսեր քույր ունի: Գարիկի զոհվելուց հետո ծնվել է եղբայրը, որին անվանակոչել են նրա անունով:

Ապրելու ուժի մասին: «Ուժ տալիս են մեր երեխաները, մեր փոքր Գարիկը: Նա, ի տարբերություն ավագ եղբոր, շատ աշխույժ է: Մեզ մեկ րոպե անգամ հանգիստ չի թողնում: Հենց իր այդ աշխուժությամբ էլ մեր ամբողջ ընտանիքին ապրեցնում է»:

Հ. Գ. - Գարիկ Հովհաննիսյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով, պարգևատրվել է նաև ՀԿ-ի կողմից, արժանացել է նաև պատվոգրերի: Հուղարկավորված է Գեղհովիտի գերեզմանատանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Լավրովը ԱՄԷ-ի արտաքին գործերի նախարարի հետ քննարկել է Պարսից ծոցում ստեղծված լարվածությունըԿանադայում ուսանողական զանգվածային բողոքի ակցիաներ են տեղի ունեցելԱպօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 մլն դրամի վնասՂազախստանի գլխավոր դատախազը պահանջել է ստուգել «Յանդեքսի» աշխատանքը և դպրոցականների տվյալների արտահոսքըԱՄՆ-ում վերացվել է օդանավերի մեկնումների սահմանափակումը«Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ջրատարումՈ՜ւր էր թե՝ մեր մյուս ազգային հարցերն էլ այսքան արագ և արդյունավետ լուծում ստանային. ԱյվազյանԲիթքոյնն իջել է 66 հազար դոլարից ցածր՝ կորցնելով վերջին ամիսների գրեթե ողջ աճըԻնչո՞վ է առանձնահատուկ 2,5 միլիոն դոլար արժողությամբ ժամացույցըԻտալիան Meta-ին տուգանել է 805 մլն եվրոյով՝ Facebook-ի օգտատերերի լուսանկարների և տեսանյութերի հասանելիության համարՀայտնաբերվել է 1600 տարվա վաղեմության «միաչքանի» նորածնի գանգԱպարանի Հարթավան բնակավայրում հրդեհ է բռնկվել ընթացող «Renault» մակնիշի ավտոմեքենայումԳլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահՏեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնիցՌԴ-ում տղամարդը արջին շփոթել է մարդու հետ և նրանից ծխախոտ է խնդրելՄահացել է քաղաքական գործիչ Մյասնիկ ՄալխասյանըԲԴԽ–ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները. հրապարակվել է որոշումը Մանիպուլյացիաների թագուհիները կոկորդիլոսի արցունքներ են թափում՝ պատասխանատվություն չկրելու համարՌոնալդուի հեռանալուց հետո Պորտուգալիայի հավաքականը փոխել է իր մարզաշապիկի 7 համարի դիզայնըԱԳՄԱ փոխնախարարը մասնակցել է Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովինCondé Nast Traveller-ը Հայաստանը ներառել է 2027 թվականին ճանապարհորդելու լավագույն վայրերի ցանկումՈւկրաինան հարվածել է Ռուսաստանի կարևոր ռազմավարական օբյեկտներիԳազայում զոհերի թիվը հասել է 74 695-իՏիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել 2026թ–ի քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոնԻրանի ՀՕՊ-ը Քեշմ կղզում խոցել է ամերիկյան անօդաչու թռչող սարքԲուլղարիան այլևս Ուկրաինային զենք չի տրամադրի սեփական պաշարներից․ վարչապետ ՌադևՄոսկվան պայմաններ չի դնի Եվրոպայի բանակցային խմբի համար. ՊեսկովԱրսենալը պատրաստվում է Ռեալին ֆուտբոլիստների փոխանակման գործարք առաջարկելՓաշինյանն ու Հնդկաստանի արտգործնախարարը մտքեր են փոխանակել տարածաշրջանային գործընթացների շուրջՄոսկվայում ստորագրվել է Ռուս-հայկական համալսարանի կառավարման խորհրդի կանոնակարգըՓաշինյանին պետք է թեթև ռուսամետ, վերահսկելի ընդդիմություն․ Արմեն ԲաղդասարյանՌուսաստանը հրաժարվել է էներգետիկ հրադադարից․ ԶելենսկիԱՄՆ-ում թույլատրվել է երեք շնչառական վիրուս հայտնաբերող նոր թեստՔնի անկայուն ռեժիմը կապվել է դեպրեսիայի ավելի ծանր ախտանիշների հետՌոբոտները՝ մարդկանցից շա՞տ․ գիտնականների 2083-ի սցենարըԲակտերիաների մոլեկուլը խթանել է աղիքների վերականգնումը կենդանիների մոտՌեպրեսիաներ՝ դատավորների նկատմամբ. Աշխարհում լարվածություն․ ռազմական և քաղաքական սրացումներՄիզապարկի քաղցկեղի բուժման նոր տարբերակ է հաստատվել ԱՄՆ-ումԵրեխաների տիպ 1 դիաբետի խնամք․ ԱՀԿ-ն հրապարակել է առաջին ուղեցույցըԶելենսկին չի ընդունում Դոնբասից հրաժարվելու գաղափարըԿրիպտոշուկան մեկ օրում կորցրել է 110 միլիարդ դոլարՓորձում եմ հիշել այն բոլոր քաղբանտարկյալներին, ում իր մուրճով բանտ է ուղարկել դատավոր ՄելքոնյանըԱՄՆ-ն ևս 90 օրով երկարաձգել է օտարերկրյա նավերի արտոնությունըՆավթի գները երկրորդ շաբաթն անընդմեջ նվազել ենԲրիտանիայում տոկոսադրույքները կարող են կրկին բարձրանալ 2027-ինԱՄՆ-ն ու Չինաստանը քննարկել են մաքսատուրքերի փոխադարձ նվազեցումը Պայթյուններ Բրազիլիայում ու Արգենտինայում, ավիաքաոս ԱՄՆ-ում․ աշխարհի ցնցող կադրերըԹրամփը կարող է հրաժարվել Իրանի դեմ նոր հարվածներիցՄակրոնը Մալայզիայում մտադիր է պայմանավորվել հազվագյուտ հողային մետաղների մատակարարումների շուրջ Մոսկվայում տաքսի էր վարում, հիմա Փաշինյանի քարոզիչն է․ Մուրազին՝ Հանրայինում տեղի ունեցածի մասին
Ամենադիտված