Հայկական քանոնը՝ թավջութակի հետ․ Բելլա Պապիկյանի առաջին մենահամերգը՝ Հայաստանում
Գիտություն և Մշակույթ
Մայիսի 17-ին՝ ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում, Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի նախաձեռնությամբ կկայանա քանոնահար Բելլա Պապիկյանի և Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախմբի համերգային երեկոն։
Բելլա Պապիկյանը գործունեություն է ծավալում Արաբական Միացյալ Էմիրություններում, հայտնի է իր վառ և ինքնատիպ երաժշտական տեսահոլովակներով, որոնք մեծ տարածում են գտել սոցիալական հարթակներում։ Նա համագործակցում է նաև աշխարհահռչակ թավջութակահար HAUSER-ի հետ։
Ծրագրում ընդգրկված են՝ հայկական ժողովրդական, հայտնի դասական և ժամանակակից ստեղծագործություններ ազգային գործիք՝ քանոնի մատուցմամբ։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան