«Կամավորների կոալիցիան» պատերազմ ցանկացողների կուսակցություն է. Զախարովա
Ռուսաստան
Այսպես կոչված «Կամավորների կոալիցիան» պատերազմի կողմնակից միավորում է, որը շահագրգռված է Ուկրաինայում հակամարտությունը սրելու մեջ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է РИА Новости-ն։
Մայիսի 10-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, Մեծ Բրիտանիայի և Լեհաստանի վարչապետներ Կիր Սթարմերը և Դոնալդ Տուսկը ժամանել են Կիև՝ այսպես կոչված «Կամավորների կոալիցիայի» հանդիպմանը։
«Նրանք, սակայն, մոռացել են իրենց անվան մեջ ավելացնել «պատերազմ» բառը։ Սա պատերազմ ցանկացողների կոալիցիա է»,- ասել է դիվանագետը։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ