Ակնհայտը չտեսնելը սխալ է, անարդար և շատ վտանգավոր․ Զախարովան՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների մասին
Ադրբեջան
Ռուսական կողմը ձգտում է սպառիչ կերպով բացահայտել Ադրբեջանի հետ հարաբերությունների ներուժը՝ 2022 թվականին ստորագրված դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագրի հիման վրա, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, գրում է EADaily-ն։
«Մեր կողմը տրամադրված է երկկողմ հարաբերությունների համար առանցքային այդ փաստաթղթի ողջ ներուժի հետևողական բացահայտմանը, ծագող բոլոր հարցերի լուծմանը փոխշահավետ, փոխադարձ հարգանքի հիման վրա», - ասել Է Զախարովան:
«Իսկ ինչ վերաբերում է առաջնորդների գրաֆիկներին, նախ՝ արդեն այդ մասին խոսել են նախագահի աշխատակազմում, երկրորդ՝ հանգամանքները տարբեր են լինում։ Բայց պարզապես ակնհայտը չտեսնելը նույնպես սխալ է, անարդար և շատ վտանգավոր», - ընդգծել Է նա։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան