Նավթի գինը կտրուկ նվազել է՝ ԱՄՆ-Իրան համաձայնության հույսերի ֆոնին
Տնտեսություն
Նավթի համաշխարհային գները գրանցել են մոտ 4% անկում, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ մոտ է Իրանի հետ միջուկային համաձայնության ձեռքբերմանը։ Նման գործարքը կարող է վերացնել տարիներ շարունակ գործող պատժամիջոցները և մեծացնել Իրանի նավթի արտահանումը։ Իրանը հանդիսանում է OPEC-ի երրորդ խոշոր արտադրողը՝ օրական արտադրելով շուրջ 3 միլիոն բարել
։
Այս զարգացումը հարված է հասցրել ոչ միայն Brent տեսակի նավթին, այլ նաև նավթային բաժնետոմսերին և նավթ արդյունահանող երկրների պետական պարտատոմսերին։ Անգլիայի BNP Paribas բանկի տնտեսագետները նշել են, որ նավթի էժանացումը խթանում է Եվրոպայում դեֆլյացիոն ճնշումները՝ այն էլ ԱՄՆ-ի առևտրային մաքսատուրքերի հետ կապված անորոշության ֆոնին, փոխանցում է Reuters-ը։
Միևնույն ժամանակ, շուկաները սպասում են ԱՄՆ մանրածախ վաճառքների և Walmart-ի վաստակի տվյալներին՝ գնահատելու սպառողական վստահության մակարդակը։ Դոլարը թուլացել է իենայի, եվրոյի և կորեական վոնի նկատմամբ։ Շուկաներում աճի վերջին ալիքը կարծես կանգ է առել՝ սպասելով նոր ազդակների


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան