Բաժանիր և տիրիր․ Լավրովը՝ Արևմուտքի մասին
Ռուսաստան
Արևմուտքը հնարավորություն է փնտրում Չինաստանին և Հնդկաստանին բախելու համար։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է EADaily-ն։
«Վերցրեք, օրինակ, այն, ինչ այժմ տեղի է ունենում Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, որն իր քաղաքականությանը հակաչինական հստակ ուղղվածություն տալու համար Արևմուտքը սկսեց անվանել հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջան՝ դրանով իսկ հույս ունենալով լրացուցիչ հնարավորություն ստանալ բախելու մեր մեծ բարեկամներին և հարևաններին՝ Հնդկաստանին և Չինաստանին», - ասել է ՌԴ ԱԳ նախարարը:
Նա հիշեցրել է, որ այդ մասին ասել է Ռուսաստանի նախագահը։ «Այդ քաղաքականությունն է՝ բաժանիր և տիրիր», - հավելել Է Լավրովը:
