Կոկաին չէ, թաշկինակ էր. Կեղծ սկանդալը պայթեցրեց ռուսական քարոզչությունը
Աշխարհ
Ամեն ինչ սկսվեց լուսանկարից՝ Մակրոնը, Մերցը և Սթարմերը գնացքում, իրենց առջև՝ սպիտակ առարկա։ Ալեքս Ջոնսն ու ռուսական աղբյուրները պնդեցին, թե դա կոկաինի տոպրակ է։ Բայց մանրամասն վերլուծությունները և AFP/AP բնօրինակ տեսանյութերը ապացուցեցին՝ դա ընդամենը թաշկինակ էր։
Ֆրանսիայի նախագահի գրասենյակը հերքեց տարածված լուրերը՝ հայտնելով, որ խոսքը թաշկինակի մասին է։ Գերմանիայի պաշտոնյաները դրանք անվանեցին «անհեթեթ»։Ռազմավարորեն հղկված այս ֆեյքը տարածվել է ռուսական քարոզչական ցանցերի միջոցով, ըստ տեղեկատվության վերլուծաբանների:
Մասնագետներն ասում են՝ նման քարոզարշավները նպատակ ունեն արժեզրկել արևմտյան ղեկավարներին և խաթարել Ուկրաինայի դիվանագիտական առաջընթացը։ Դա Kremlin-ի հին մարտավարությունն է՝ ներկայացնել մրցակից պետությունների առաջնորդներին որպես անկայուն կամ կոռումպացված, փոխանցում է Al-Jazeera-ն։

