Սպասում են, որ ծաղրածուն ավարտի իր խոսքը․ Զախարովան մեղադրել է Զելենսկուն
Աշխարհ
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Վլադիմիր Զելենսկուն մեղադրել է Ստամբուլում բանակցային գործընթացը ձգձգելու համար:
Ինչպես նշում Է Զախարովան, Զելենսկին ավելի վաղ հայտարարել էր, որ հույս ունի հանդիպել Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների հետ, որի համար «Դեռ ժամանակ կլինի»:
«Անցել է գրեթե 24 ժամ, ինչ ռուսական պատվիրակությունը ժամանել է Ստամբուլ։ Սպասում են, որ ծաղրածուն ավարտի իր խոսքը, որ հալյուցինոգենները բաց թողնեն նրան, և որ նա թույլ տա նրանց, ում երեք տարով արգելել էր, սկսել բանակցություններ», - գրել է նա իր Telegram ալիքում։
Ինչպես հայտարարել է Զելենսկու հաղորդակցության խորհրդական Դմիտրի Լիտվինը, ուկրաինական պատվիրակությունը Ստամբուլ կժամանի հինգշաբթի ուշ երեկոյան։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)