«Իրավունք». Դիանա Գասպարյանին չորով ասել են՝ հրաժարական և վերջ
Հայկական Մամուլ
«Իրավունք» թերթը գրում է. «Վաղարշապատի համայնքապետ Դիանա Գասպարյանը երեկ ծավալուն հայտարարությամբ էր հանդես եկել, թե դժվար որոշում է կայացրել կյանքի այս փուլում իրեն նվիրել ընտանեկան հանգիստ կյանքին, երեխայի դաստիարակությանը, ընտանիքի ընդլայնմանը, հետեւաբար առաջիկայում վայր է դնելու մանդատը՝ որպես Վաղարշապատ համայքնի ավագանու անդամ ու այլեւս չի զբաղեցնելու համայնքի ղեկավարի պաշտոնը։
Ինչ խոսք, հուզիչ է, միայն թե, իշխանական աղբյուրներն այս մասին այլ մանրամասներ են փոխանցում: Իշխանական կուլիսներում շրջանառվող տեղեկությունների համաձայն` Դիանա Գասպարյանին, պարզապես, չորով ասվել է, որ պետք է հրաժարական տա ու վերջ:
Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանն առաջիկա խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ որոշել է ձերբազատվել մութ պատմությունների ու սկանդալների մեջ հայտնված չինովնիկներից՝ չխնայելով եւ ոչ մեկին:
Հիշեցնենք, որ Դիանա Գասպարյանի ընտանիքին պատկանող գազալցակայանում վերջերս սպանություն էր տեղի ունեցել, ինչը, պարզապես, հնարավոր չեղավ կոծկել՝ իշխանությանը հարմար փաթեթավորմամբ»։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ