Պետք է ձևավորենք ջրային ոլորտի բարեփոխումների ճանապարհային քարտեզ. Փաշինյան Նեպալում ավերիչ ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 1287-ի Ինչ է փոխվում. ինչ պիտի իմանան վարորդները Ռուբեն Ռուբինյանը ՀՀ–ում Կատարի դեսպանի հետ քննարկել է տարածաշրջանային խնդիրներն ու զարգացումները Ադրբեջանցի երեխաներին հավաքել են՝ պատմելու, որ Հայաստանն իբրև թե իրենց «պատմական հողն է»․Հայրապետյան Թրամփի ներկայացուցիչները առաջիկայում կայցելեն Կիև և Մոսկվա․ Զելենսկի Նոր մեկնարկ` մեծ նպատակներով. գիտելիքի օրը` Պլեխանովի անվան ՌՏՀ-ի Երևանի մասնաճյուղում Չկա տեղեկություն, որ ՀՀ-ն Բաքվին տվել է հայ գերիներին այցելության 3-րդ երկրի թեկնածություն․ Սահակյան Կառավարությունը՝ ավելի քան 25 մլն դրամ Ստեփան Սարգսյանի անվան մրցաշարի համար Իսրայելը սպառնացել է հարվածել Իրանի էներգետիկ ենթակառուցվածքներին «Արարատի» նախկին ֆուտբոլիստը 2.1 մլն եվրոյով տեղափոխվեց Կիևի «Դինամո» Երևանի նախկին փոխքաղաքապետից բռնագանձել 20-ից ավելի անշարժ և շարժական գույքեր, շուրջ 230 մլն դրամ. դատախազություն 

Այսօր էլ մեր երկիրը բազում մարտահրավերներ ունի, և կրթությունն է դրանց արձագանքելու ամենակարևոր եղանակներից մեկը. ԿԳՄՍ նախարար

Գիտություն և Մշակույթ

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսանողների և երիտասարդների օրվա կապակցությամբ:

Ուղերձում ասվում է.

«Սիրելի՛ ուսանողներ և երիտասարդներ,

1919 թվականի մայիսի 16-ին Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդը Երևանում համալսարան հիմնելու վերաբերյալ որոշում ընդունեց՝ նշանավորելով Հայաստանի նոր պատմության ընթացքում բարձրագույն կրթական համակարգի ձևավորման մեկնարկը։

Այդ որոշումը կայացվեց չափազանց բարդ դրության պայմաններում, երբ երկիրը կանգնած էր բազում մարտահրավերների և օրհասական խնդիրների առաջ։ Այդ իրավիճակում, երբ պետությունը լուծում էր սովի, փախստականների, կենցաղային առօրյա և հրատապ հարցեր, այդուհանդերձ, կրթությունն առաջնահերթություն դիտվեց։

Մասնագիտական կադրերի պատրաստման հնարավորության ստեղծումը Հայաստանի Հանրապետությունում թե՛ երկրի զարգացման երկարաժամկետ ռազմավարության, թե՛ նաև ինքնիշխանության ամրապնդման քայլ էր։

Այս օրը հնարավորություն է մի կողմից մեր գնահատանքն արտահայտելու ժամանակին այդ կարևոր նախաձեռնության և քայլի համար՝ չափազանց բարդ իրավիճակում, մյուս կողմից՝ այսօրվա մեր պատասխանատվությունը գիտակցելու ևս մեկ առիթ։

Այսօր էլ մեր երկիրը բազում մարտահրավերներ ունի, և կրթությունն է դրանց արձագանքելու ամենակարևոր եղանակներից մեկը: Այն կրթությունը, որը մրցունակ է և այդպիսին է դարձնում անհատին ու պետությանը՝ առանց մեկը մյուսին հակադրելու։

Մրցունակ անհատն է, որն իրացվելով և ստեղծագործելով՝ իր լավակեցությամբ նաև երկրի բարեկեցությունն ու անվտանգությունն է կառուցում։ Կառավարության նախաձեռնած ծրագրերն ու բարեփոխումները միտված են կրթական համակարգի մրցունակության բարձրացմանը, որն առաջին հերթին արտացոլվելու է յուրաքանչյուր քաղաքացու մրցունակության բարձրացման միջոցով։

Այս գործընթացը պահանջում է, որ մենք բավարար ազնիվ ու համարձակ լինենք՝ եղած խնդիրները ձևակերպելու համար և հետևողական ու համբերատար լինենք՝ դրանք լուծելու համար։

Սիրելի՛ ուսանողներ, սիրելի՛ երիտասարդներ, այս օրը նշելով նաև իբրև Հայաստանի Հանրապետությունում ուսանողների և երիտասարդների օր՝ մաղթում եմ, որ վստահ առաջ գնաք ձեր ընտրած ճանապարհով՝ չվախենալով սխալվել և սայթաքել։

Հաջողությունները գալիս են հետևողական ջանքի, անընդհատ սովորելու և սայթաքելուց հետո առաջ շարժվելու արդյունքում։

Շնորհավորում եմ նաև Երևանի պետական համալսարանին՝ հիմնադրման 106-ամյակի առիթով՝ ակնկալելով, որ համալսարանը կլինի նաև բարձրագույն կրթության և գիտության բարեփոխումների առաջատար՝ նորովի վերահաստատելով իր պատմական և հանրային նշանակությունը»:

 
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Պետք է ձևավորենք ջրային ոլորտի բարեփոխումների ճանապարհային քարտեզ. ՓաշինյանՆեպալում ավերիչ ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 1287-իԻրանում հարսանիքի ժամանակ 4 մարդու կյանք խլած հարվածը, ամենայն հավանականությամբ, հասցվել է ամերիկյան զինամթերքով․ ReutersԻնչ է փոխվում. ինչ պիտի իմանան վարորդները Ռուբեն Ռուբինյանը ՀՀ–ում Կատարի դեսպանի հետ քննարկել է տարածաշրջանային խնդիրներն ու զարգացումները Ռուսական բանակը հարված է հասցրել Կիևի օդանավակայանինԱդրբեջանցի երեխաներին հավաքել են՝ պատմելու, որ Հայաստանն իբրև թե իրենց «պատմական հողն է»․ՀայրապետյանՖեդորովի համար Ուկրաինայում նոր պաշտոն են գտելԹրամփի ներկայացուցիչները առաջիկայում կայցելեն Կիև և Մոսկվա․ Զելենսկի Նոր մեկնարկ` մեծ նպատակներով. գիտելիքի օրը` Պլեխանովի անվան ՌՏՀ-ի Երևանի մասնաճյուղումՉկա տեղեկություն, որ ՀՀ-ն Բաքվին տվել է հայ գերիներին այցելության 3-րդ երկրի թեկնածություն․ ՍահակյանԿառավարությունը՝ ավելի քան 25 մլն դրամ Ստեփան Սարգսյանի անվան մրցաշարի համարԻսրայելը սպառնացել է հարվածել Իրանի էներգետիկ ենթակառուցվածքներին«Արարատի» նախկին ֆուտբոլիստը 2.1 մլն եվրոյով տեղափոխվեց Կիևի «Դինամո»Երևանի նախկին փոխքաղաքապետից բռնագանձել 20-ից ավելի անշարժ և շարժական գույքեր, շուրջ 230 մլն դրամ. դատախազություն Ահազանգ է եղել, որ անձը ծեծի հետևանքով կոտրվածք ունի․ Սահակյանը՝ հայ գերիների մասին (տեսանյութ) Արևմուտքն էլ է Հայաստանին պայմաններ դնում՝ ո՞ւմ պաշտոնի համարՄրգավանում հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեություն է կասեցվելՈւկրաինան և Լեհաստանը քննարկում են ԱԱ-2040-ը համատեղ անցկացնելու հայտըՀայ գերիները պահվում են արտաքին աշխարհից բացարձակ մեկուսացված․ Սիրանուշ Սահակյան (տեսանյութ) Օդեսայում կա մեկ զոհ և 5 վիրավոր, Սոչիում նավթի պահեստ է հրդեհվել Ի՞նչ հրավեր է արել Փաշինյանը Թուրքմենստանի նախագահինԿառավարությունը 1.47 մլրդ դրամ է ուղղում կրթական հաստատությունների շինարարությանն ու գույքինԳերիների հարցով քաղաքական ճանապարհը արդյունք չի տվել․ Սիրանուշ Սահակյան (տեսանյութ) Վահագն Խաչատուրյանը կարևորել է Չեխիայի դերը ՀՀ-ԵՄ հարաբերությունների խորացման գործումԵրևանի մի քանի վարչական շրջաններում վթարային ջրանջատումներ են Սահակյան․ Բաքվում պահվող հայ գերիները լիակատար մեկուսացման մեջ ենՌուբեն Վարդանյանի գործն արդեն ՄԻԵԴ-ում է, տրվել է համար․ Սիրանուշ ՍահակյանԵրկու աշխատակցի դուրս են բերել թունելից՝ մահաբեր ջրհեղեղից 9 օր անց«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը Բաքվի դատարանը հանցավոր նախաձեռնություն է որակել․ ՍահակյանՈՒՂԻՂ․ Բաքվում ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանի դատավճիռը ստացվել է․ Սիրանուշ Սահակյանի ասուլիսըՌԴ ԱԽ․ «Թրամփի երթուղին» կարող է ԱՄՆ-ին հնարավորություն տալ ուժեր տեղակայել ՀՀ-ումԱԹՍ-ների հարձակումից հետո Սոչիի օդանավակայանում՝ ավելի քան 100 ուշացած չվերթՆԳՆ․ Պարեկները կարող են ծառայություն իրականացնել նաև անջատված փարոսիկներովՄալայզիան բարձր է գնահատում Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունները․ Մոհամադ Հասանը՝ ՄիրզոյանինՍամվել Կարապետյանը դատարանում հաղթեց Ռոման ԲաղդասարյանինՌուբեն Վարդանյանի գործը ստացել է գրանցման համար և կքննարկվի ՄԻԵԴ-ում․ փաստաբանՀայաստանի մշակույթի օրերը Վրաստանում՝ ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումներովՓաշինյանն ու Թուրքմենստանի նախագահը կարևորել են առևտրատնտեսական կապերի ընդլայնումըԹրամփը հրապարակել է հոդված՝ Հայաստանի և Ադրբեջանի խաղաղության գործընթացի մասինԹունիսի ԱԳ նախարարը՝ Արարատ Միրզոյանին․ «Վերահաստատում եմ Ձեզ հետ սերտորեն աշխատելու իմ հանձնառությունը»Առևտրի ոլորտում բացահայտվել է առանձնապես խոշոր չափերի հարկերից խուսափելու դեպք. ՊԵԿԱշխարհի առաջատար բուհերում կրթություն ստացած քաղաքացիների տարկետման պայմաններըԱՄՆ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հոգևոր հովիվի հետԾառուկյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցի հարցով որոշումը կհրապարակվի այսօր՝ ժամը 16։00-ինԹրամփ․ Պուտինի և Զելենսկու միջև թշնամանքի մակարդակն է պատճառը, որ պատերազմը չի ավարտվումԵրևանում այսօր՝ մինչև +33°CԹուրքիայում հետաքննություն է սկսվել Ահմեթ Դավութօղլուի դեմ՝ Էրդողանին «վիրավորելու» մեղադրանքով2026թ. օգոստոսին Հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 6.4% գնաճ. ՎԿԹրամփը՝ Կանադայի վարչապետին․ «Ինձ թշնամի ներկայացնելը շատ վատ քաղաքականություն է»
Ամենադիտված