Փոխվարչապետն ու ԵՄ դեսպանն անդրադարել են համագործակցության ընդայնման հնարավորություններին
Արտաքին Քաղաքական
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին։
Հանդիպման ընթացքում մանրամասն անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների կարիքների հասցեագրման ուղղությամբ Կառավարության կողմից իրականացվող աշխատանքներին: Այս համատեքստում փոխվարչապետը բարձր է գնահատել հումանիտար կարիքների հասցեագրման գործընթացում Եվրոպական Միության ցուցաբերած աջակցությունը:
Անդրադառնալով առավել երկարաժամկետ կարիքների հասցեագրման ուղղությամբ անհրաժեշտ քայլերին՝ զրուցակիցները կարևորել են միջազգային գործընկերների և հասարակական կազմակերպությունների հետ սերտ համագործակցության շարունակականությունը, մասնավորապես՝ կենսակայունացման և զբաղվածության ծրագրերի արդյունավետ մեխանիզմների մշակման և իրականացման նպատակով:
Այս համատեքստում մանրամասն անդրադարձ է կատարվել երկկողմ համագործակցության ներկայիս շրջանակին և դրա ընդայնման հնարավորություններին:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)