Ամերիկյան միլիարդավոր դոլարների մարդասիրական օգնությունը փչանում է պահեստներում
ԱՄՆ
ԱՄՆ-ի որոշմամբ կասեցված մարդասիրական ծրագրերի հետևանքով ավելի քան 60,000 տոննա սննդային օգնություն մնացել է անշարժ պահեստներում՝ վտանգի տակ դնելով միլիոնավոր կարիքավորների կյանքը։ Ռացիոններն ըստ հաշվարկների բավարար են 3.5 միլիոն մարդու մեկամսյա սննդակարգ ապահովելու համար, սակայն դրանց մի մասը կարող է ոչնչացվել՝ ժամկետանց լինելու պատճառով, փոխանցում է Reuters-ը։
Սննդի պահուստները, որոնք պահվում են Ջիբութիում, Դուբայում, Հարավային Աֆրիկայում և ԱՄՆ-ում, ընդգրկում են բարձր էներգիայով բլիթներ, յուղ և հարստացված հացահատիկներ՝ ընդհանուր արժեքը գերազանցում է 98 ԱՄՆ միլիոն դոլարը։ Ըստ աղբյուրների՝ որոշ ապրանքներ արդեն կարող են դառնալ անպիտան կամ վերածվել անասնակերի։ Որոշ ապրանքներ նախատեսված էին Գազայի և Սուդանի աղքատ բնակչության համար։
USAID-ի լուծարումը և տրանսպորտային պայմանագրերի դադարեցումը կաթվածահար են արել օգնության տրամադրումը, իսկ ԱՄՆ Պետդեպարտամենտը մինչ այժմ չունի ձևավորված թիմ՝ այդ պահեստները կառավարելու համար։ UNICEF-ն ու Action Against Hunger-ն ահազանգում են՝ բուժօգնությունից զրկված երեխաների մահերի թիվն աճում է. միայն Կոնգոյում արդեն գրանցվել է 6 երեխայի մահ։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան