ԱՄՆ-ում նորակառույց առանձնատների կառուցման ծավալները նվազել են
ԱՄՆ
ԱՄՆ-ում մեկ ընտանիքի համար նախատեսված տների կառուցման մեկնարկները ապրիլին նվազել են 2.1%-ով՝ հասնելով 927,000 միավորի տարեկան հաշվարկով։ Նվազումը պայմանավորված է մաքսատուրքերով, մասնավորապես՝ ներկրվող փայտի և պողպատի վրա դրված տուրքերով, ինչպես նաև բարձր հիպոթեքային տոկոսադրույքներով։ Շինարարական ընկերությունները լրջորեն տուժում են Թրամփի վարած մաքսային քաղաքականությունից։
Կառուցման թույլտվությունների թիվն ապագայում ևս նվազման միտում ունի՝ մարտին գրանցվել է 5.1% անկում՝ իջնելով մինչև 922,000 միավոր։ Շինարարական ոլորտում վստահության մակարդակը, ըստ Ազգային շինարարների ասոցիացիայի, հասել է 1.5 տարվա ամենացածր մակարդակին։ 78% շինարարներն ասում են, որ այժմ դժվար է գների հաշվարկ կատարելը՝ նյութերի անհստակ արժեքի պատճառով։
Թեև 2024-ին ոլորտը որոշակի վերականգնում էր արձանագրել, 2025-ի առաջին եռամսյակում աճը եղել է չափավոր։ Միևնույն ժամանակ, նորակառույց չվաճառված տների պաշարը հասել է 2007-ի վերջի մակարդակներին՝ ցուցադրելով շուկայի հագեցվածություն, փոխանցում է Reuters-ը։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան