Վորոնեժում արտակարգ դրություն է հայտարարվել
Աշխարհ
Վորոնեժի մարզում գյուղատնտեսության ոլորտում արտակարգ դրություն է հայտարարվել մայիսյան ցրտահարությունների պատճառով, որոնք վնասել են բերքը, ասվում է նահանգապետ Ալեքսանդր Գուսևի կողմից մարզային կառավարության պաշտոնական կայքում հրապարակված հրամանագրի մեջ։
« Անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով, որոնք հանգեցրել են ցրտահարությունների, Վորոնեժի մարզի տարածքում սահմանել տարածաշրջանային բնույթի արտակարգ դրություն գյուղատնտեսության ոլորտում», - ասվում է փաստաթղթում։
Համայնքներին խորհուրդ է տրվում մինչև մայիսի 30-ը տարածաշրջանի գյուղատնտեսության նախարարությանը տրամադրել ցրտահարության վնասի չափերի վերաբերյալ տեղեկատվություն։
