Կոնրադ Ադենաուեր հիմնադրամը շահագրգռված է համագործակցել ՀՀ Ազգային ժողովի հետ
Աշխարհ
Հունվարի 16-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանն ընդունեց Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Ջանան Աթիլգանին:
Ողջունելով հյուրին եւ կարեւորելով Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի գործունեությունը Հայաստանում՝ ԱԺ նախագահը պատրաստակամություն հայտնեց աջակցել Ազգային ժողովի եւ հիմնադրամի համագործակցությանը:
Տիկին Աթիլգանը շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ նշեց, որ վստահելի գործընկերների առկայությունը եւ լավ հարաբերությունները հնարավորություն են տալիս Հայաստանում իրականացնել բազմաթիվ ծրագրեր: Կոնրադ Ադենաուեր հիմնադրամը շահագրգռված է համագործակցել ՀՀ Ազգային ժողովի հետ:
Ազգային ժողովի նախագահն առաջարկեց ընդլայնել հիմնադրամի ծրագրերը Հայաստանում՝ վստահություն հայտնելով, որ դրանք արդյունավետ կլինեն:
Հանդիպմանը քննարկվեցին նաեւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի