Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարող է իր անձնական շահերի համար զոհաբերել անգամ երկրի շահերը
Թուրքիա
«Թուրքիայի քրդերը պատրաստվում են իրենց իրավունքների և ազատության համար պայքարի հաջորդ փուլին, և նրանց չի վախեցրել Էրդողանի կողմից գոծադրվող ճնշողական քաղաքականությունը». հաղորդում է Regnum գործակալությունը՝ հղում կատարելով Rudaw քրդական թերթին:
Քրդերի նկատմամբ վերջին ճնշողական գործողությունները սկսվեցին այն բանից հետո, երբ քրդական Խաղաղության և ժողովրդավարության կուսակցության խորհրդականներն օգոստոսին Սեմդինլի շրջանում հանդիպեցին քրդական պարտիզանական «Քրդերի աշխատավորական կուսակցության» հետ: Դրանից հետո սկսվեցին ձերբակալությունները: Ձերբակալվածների թվում էր նաև նախկին խորհրդական Սելմա Իրմակը, ով Rudaw թերթին տված հարցազրույցի ժամանակ նշել է, որ Թուրքիայում քրդերի հարցի լուծմանը խոչընդոտում է միայն վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը. նա իր անձնական շահերի համար պատրաստ է զոհաբերել անգամ երկրի հետաքրքրությունները:
Իրմակը նաև նշել է, որ բազմաթիվ իրավաբաններ, ակտիվիստներ, լրագրողներ, գիտնականներ, որոնք պայքարում են ուսանողների և կանանց իրավունքների համար, գտնվում են բանտերում: Հիշատակվում է, որ շուրջ 1000 ներկայացուցիչ և խորհրդական «Խաղաղություն և ժողովրդվարություն» կուսակցությունից ձերբակալվել է իր քաղաքական կողմնորոշման համար:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)