ԱՄՆ-ի արևելքում տորնադոներ են մոլեգնել. կան զոհեր (լուսանկարներ)
Լուսանկարներ
ԱՄՆ-ի արևելյան Միսսուրի և Կենտուկի նահանգներում տորնադոներ են տեղի ունեցել, որոնց հետևանքով՝ տասնյակ մարդիկ են վիրավորվել։ Այս մասին հաղորդում է NBC-ն։
Ինչպես հաղորդում է հեռուստաալիքը, վատ եղանակը սկսվել է նախորդ երեկոյան։ Վերջին տվյալներով՝ տարերքի պատճառով գրեթե 140 հազար մարդ մնացել է առանց էլեկտրաէներգիայի, վնասվել է ավելի քան 2 հազար տուն, իսկ տասնյակ ամերիկացիներ բժշկական օգնության կարիք ունեն։ Առնվազն 16 մարդ ստացել է կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ։
Իշխանությունները հայտարարել են, որ որոնողական-փրկարարական աշխատանքները շարունակվում են, և փոթորիկների ազդեցությունը կգնահատվի եղանակի բարելավումից հետո։


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել