Սիրիայի հացագործարանի վրա օդային հարձակումից զոհվել է 60 մարդ
Մերձավոր Արևելք
Սիրիայի Խալֆայա քաղաքում տեղի հացագործարանի վրա դեկտեմբերի 23-ին կառավարական զորքերի կողմից իրականացրած օդային հարձակման արդյունքում զոհվել է ավելի քան 60 մարդ. հայտնում է Agence France-Presse-ը:
Բացի այդ, վիրավորվել է նաև 50 մարդ: Ինչպես հայտնում են Syrian Observatory for Human Rights-ից, զոհերի քանակը կարող է աճել, քանի որ վիրավորներից շատերը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում:
Ավիահարվածը հասցվել էր Համա սիրիական կենտրոնական նահանգի Խալֆայա քաղաքում: Հարվածի ժամանակ հացագործարանի մոտ մեծ հերթեր են գոյացել, քանի որ ապստամբների տնօրինության տակ գտնվող այս քաղաքում վերջին օրերին հաց չի եղել:
Դեկտեմբերի 17-ից ապստամբները զանգվածային ռազմական հարձակումներ են իրականացնում կառավարական զորակետերի նկատմամբ Համա նահանգում, որը համարվում է Ասադի ռեժիմի նկատմամբ ամենաչեզոք տրամադրված նահանգներից մեկը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ