ԱՄՆ իշխանությունները ծրագրում են նկարահանել նոր ռեալիթի շոու՝ անօրինական ներգաղթյալների մասնակցությամբ
Համաշխարհային Մամուլ
ԱՄՆ-ում մշակվում է «The American» անունով ռեալիթի շոու, որի շրջանակներում միգրանտները կմրցեն ամերիկյան քաղաքացիություն ստանալու համար։ Ըստ Daily Mail-ի, նախագծի հայեցակարգով և առաջխաղացմամբ անձամբ զբաղվում է երկրի ներքին անվտանգության նախարար Քրիստի Նոեմը։
Նոր շոուում կներկայացվեն տարբեր երկրներից 12 անօրինական ներգաղթյալներ, որոնք կճանապարհորդեն Միացյալ Նահանգներով և կկատարեն տարածաշրջանային մշակութային առաջադրանքներ։ Հաղթողը կստանա ամերիկյան քաղաքացիություն, որը նրան կտրամադրի երկրի նախագահ Դոնալդ Թրամփը՝ հրամանագրով։ Թերթի տվյալներով՝ հաղթողը հավատարմության երդում կտա Միացյալ Նահանգներին Կապիտոլիումի աստիճանների վրա։


















































Ամենադիտված
Պարզվել է Աջափնյակում զինված միջադեպի հետևանքով մահացածի և 7 վիրավորների ինքնությունը