Հնդկաստանն ու Պակիստանը պայմանավորվել են անժամկետ հրադադարի ռեժիմի մասին
Համաշխարհային Մամուլ
Հնդկաստանի և Պակիստանի միջև հրադադարը ժամկետ չունի, կիրակի օրը հաղորդել է Hindustan Times-ը՝ հղում անելով Հնդկաստանի ցամաքային ուժերի հայտարարությանը։
«Քանի դեռ կողմերը ձեռնպահ են մնում թշնամական գործողություններից (...), վերջնաժամկետ չի լինի», - ասվում է հայտարարության մեջ։
«Hindustan Times»-ը հիշեցնում է, որ երկրները դադարեցրել են ռազմական գործողությունները մայիսի 10-ին, այն բանից հետո, երբ Հնդկաստանի ռազմական գործողությունների հարցով գլխավոր տնօրեն Ռաջիվ Գայը և նրա պակիստանցի գործընկեր Քաշիֆ Աբդուլան թեժ գծով զրույց են ունեցել և համաձայնել դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները՝ ցամաքում, օդում և ծովում։
Նրանք կրկին բանակցություններ են վարել մայիսի 12-ին։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ