Ռազմական միջամտությունը Սիրիայում կարող է ավելի ապակայունացնել վիճակը
Մերձավոր Արևելք
Արևմտյան զորքերի ուղարկումը Սիրիա քաղաքական վակուում կստեղծի, որը կբերի քիմիական և կենսաբանական զենքի օգտագործման: Այսպիսի մտահոգություն է արտահայտել Բրիտանիայի բանակի նախկին գեներալ Փոլ Նյութոնը. տեղեկացնում է Express պարբերականը:
Փոլ Նյութոնը, ով ծառայել է նաև Կոսովոյում և Իրաքում, նշել է, որ վաղաժամ ռազմական միջամտությունը Սիրիայի հարցում կարող է ավելի ապակայունացնել վիճակը:
Նա նշել է, որ ամենավատ սցենարը Սիրիայում ծավալվող գործողությունների կառավարության չկառավարվող անկումն է, քանի որ դրանից հետո հնարավոր չի լինի հսկել քիմիական և այլ զենքերը, որոնք կմնան բախումներից հետո:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան