Ուկրաինայում հակամարտությունների պատճառների վերացումը առաջնահերթ է Ռուսաստանի համար․ Պեսկով
Ռուսաստան
Ուկրաինական հակամարտության բուն պատճառների վերացումը այն հիմնական կետն է, որը կձևակերպվի Ռուսաստանի կողմից բոլոր նախագծերում։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է РИА Новости-ն։
«Մենք առաջին հերթին շահագրգռված ենք արագ հանգուցալուծմամբ՝ վերացնելով այս հակամարտության բուն պատճառները», - ասել է նա:
Նման հայտարարություն է արել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ բանակցություններից հետո։
Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը հանդես է գալիս Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման օգտին։ Նա ասել է, որ Թրամփն իր հերթին նշել է նաև Ռուսաստանի՝ խաղաղությանը հավատարմությունը։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ