ԱՄՆ պետդեպը չի ընդունում Ղազախստանի ընտրությունների օրինականությունը
Աշխարհ
ԱՄՆ պետդեպարտամենտը իր համաձայնությունն է հայտնել ԵԱՀԿ նախնական եզրակացության մասով, որը վերաբերում է Ղազախստանում կիրակի օրը անցկացված խորհրդարանական ընտրությունների «միջազգային չափանիշներից հեռու լինելուն»։
Համապատասխան հայտարարությունը տեղադրված է պետդեպարտամենտի պաշտոնական կայքում, որտեղ, այնուամենայնիվ, Միացյալ նահանգների իշխանություններն իրենց պատրաստակամությունն են հայտնում Ղազախստանում նոր ձևավորվելիք կառավարության հետ համագործակցելու առումով։
Ավելի վաղ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության ղեկավար Ժոաո Սոարեշը հայտարարել էր, որ Ղազախստանում իսկապես չեն ստեղծվել բոլոր այն պայմանները բազմակարծ ընտրություններ անցկացնելու համար։
Հիշեցնենք, որ հունվարի 15-ին Ղազախստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքում երեք իշխանամետ կուսակցություններ էին հաղթահարել յոթ տոկոսանոց բարիերը՝ այդ թվում երկրի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի ղեկավարած «Նուր Օտան» կուսակցությունը։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ