Հնդկաստանում 26-ամյա փեսացուն մահացել է հարսանեկան ծեսերի ժամանակ
Աշխարհ
Հնդկաստանում տղամարդը մահացել է իր զարմուհու հետ ամուսնական արարողության ժամանակ, հայտնում է Navbharat Live-ը։
Միջադեպը տեղի է ունեցել Հնդկաստանի Կարնատակա նահանգում՝ բանկի 26-ամյա աշխատակից Պրավին Կուրնեի հետ։ Տղան վատ է զգացել, երբ իր հարսնացուին հագցրել է մանգալսուտրան՝ խորհրդանշական վզնոցը, որը կրում են ամուսնացած հինդու կանայք: «Մանգալյա Դհարանամ» հայտնի հարսանեկան ծեսի ժամանակ նրա ձեռքերն ու ոտքերը սկսել են դողալ։
Այդուհանդերձ, նորապսակները կանգնել են բեմի վրա՝ օրհնություն ստանալու և լուսանկարվելու։ Բայց այդ պահին Պրավինը սրտի կաթված է ստացել, ընկել է ու 15 րոպե անց մահացել։ Ականատեսների վկայությամբ՝ նա գանգատվել է կրծքավանդակի ուժեղ ցավերից։
Պրավինի հարազատները նրան անմիջապես տեղափոխել են մոտակա հիվանդանոց, սակայն բժիշկները հայտնել են, որ տղան մահացել է։


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)