Լավրովը Մոսկվայում բանակցություններ կվարի Ֆիդանի հետ
Ռուսաստան
Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովն ու Հաքան Ֆիդանը թուրք դիվանագետի Մոսկվա կայանալիք այցի ընթացքում կքննարկեն իրավիճակը Հարավային Կովկասում: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է Ria Novosti-ն։
Նրա խոսքով՝ աշխատանքային այցը տեղի կունենա մայիսի 25-27-ը:
Բանակցությունների օրակարգում են երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև իրավիճակը Սիրիայում, Լիբիայում և Սևծովյան տարածաշրջանում:
