Թուրքիայում 4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիա
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել, որի ցնցումները զգացվել են Ստամբուլում։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
Գործակալության տվյալներով՝ Ստամբուլի արևմուտքում ստորգետնյա ցնցումները զգացվել են ժամը 23։36-ի սահմաններում։ Տեղի բնակիչներն իրենց հեռախոսներով ստացել են երկրաշարժի մասին ահազանգեր, սակայն խուճապ չի եղել։
Աղետների կառավարման մարմինը հայտնել է, որ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվում է Մարմարա ծովում՝ Բյույուքչեքմեջե շրջանի դիմաց: Ուժգնությունը կազմել է 4 բալ, օջախը գտնվել է 8 կմ խորության վրա։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան