Արցախում շարունակվում են Ադրբեջանի և Իրանի համատեղ զnրավարժությունները
Արցախ
Օկուպացված Արցախի տարածքներում շարունակվում են Ադրբեջանի բանակի և Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հատուկ նշանակության ուժերի համատեղ զորավարժությունները:
Երրորդ օրը երկու կողմերն անցկացրել են մասնագիտացված վարժանքներ, մարտական սցենարների մոդելավորում և համակարգված գործողություններ՝ երկու կողմերի դաշտային հրամանատարների և մարտավարական ստորաբաժանումների ակտիվ մասնակցությամբ։
«Արազ-2025» զորավարժությունները ավարտվելու են այսօր:
Հատկանշական է, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի և ադրբեջանական բանակի համատեղ զորավարժություններին զուգահեռ, Իրանի պաշտպանության նախարարը Հայաստանում է, իսկ Ադրբեջանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով Իսրայելում է։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան